«Ժառանգություն». ԿԸՀ-ի նոր կազմը ցույց տվեց, որ իշխանությունները պատրաստ չեն ազատ ու արդար ընտրությունների18 հուլիսի 2011 - 15:14 AMT PanARMENIAN.Net - ԿԸՀ-ի նոր կազմի ձևավորումն ապացուցեց, որ ՀՀ իշխանությունները պատրաստ չեն ազատ ու արդար ընտրությունների: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգության» խորհրդարանական խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը: Բացի այդ, Մարտիրոսյանը նշեց, որ Վճռաբեկ դատարանի կողմից Գարեգին Ազարյանի թեկնածության առաջադրումը որպես ԿԸՀ անդամի, ապացուցեց, որ դատական համակարգը անգամ նվազագույն անկախություն չունի և լիովին կախված է նախագահական նստավայրից: Ըստ նրա, նորընտիր ԿԸՀ-ն կպահպանի բացասական միտումները ընտրական գործընթացում: Նա նշել է, որ դա լուրջ մարտահրավեր է հանրության համար՝ բացատրելով դա նրանով, որ եթե Հայաստանի իշխանությունները քաղաքակիրթ ճանապարհով, այսինքն, ընտրությունների միջոցով, չլուծեն քաղաքական հարցերը, ժողովուրդը միշտ կընդվզի դրա դեմ: «Իշխանությունները հերթական անգամ հիմք են ստեղծում բացասական քաղաքական գործընթացների համար»,-ասել է Արմեն Մարտիրոսյանը՝ կոչ անելով հայ հանրությանը պայքարել դրա դեմ, որպեսզի 2012թ. խորհրդարանական ու 2013թ. նախագահական ընտրությունները արդար լինեն: Իր հերթին «Ժառանգության» անդամ, փաստաբանների պալատի անդամ Անուշավան Նիկողոսյանը, անդրադառնալով ՀՀ ընտրական օրենսգրքին, ասել է, որ օրենսգրքում կատարվել են բավականին դրական փոփոխություններ, սակայն, որպեսզի Ընտրական օրենսգիրքը «վերջնականապես լավ ձևավորվի», երկրի իշխանությունները պետք է հիմնարար փոփոխություններ կատարեն: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 27 քաղաքացին ազատ է արձակվել Քննչական կոմիտեն նրանց կասկածում էր առևերույթ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կմնան ազատության մեջ. Միջնորդությունը մերժվել է Հանրային մեղադրողը միջնորդություն էր ներկայացրել դատարան 3 ամիս կալանք պահանջելով նրանց համար ԱԱԾ-ն տվյալներ չի գտել Բագրատ սրբազանի՝ գործակալ լինելու մասին․ Նա պահանջում է ձերբակալել զրպարտողներին «Ստուգմամբ նման տվյալներ չեն հայտնաբերվել», - ասել են ԱԱԾ-ից Բագրատ սրբազանի գլխավորած երթը հեռացել է ՔԿ-ի մոտից․ «Մեր ասելիքն ասել ենք՝ հետամուտ ենք լինելու, որ պահանջը կատարվի» ՔԿ–ին կոչ են արել քրեական վարույթներ նախաձեռնել բռնի ուժ կիրառած ոստիկանների նկատմամբ |