ՀԿԵ-ն որոշել է շարժառիթներ ստեղծել երիտասարդ կադրերի զարգացման համար

ՀԿԵ-ն որոշել է շարժառիթներ ստեղծել երիտասարդ կադրերի զարգացման համար

PanARMENIAN.Net - Հուլիսի 15-ին կայացել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Երիտասարության խորհրդի նիստը: Խորհուրդը ստեղծվել է 2010-ին՝ երիտասարդության դերի բարձրացնելու և երիտասարդ մասնագետներին ընկերություն ներգրավելու նպատակով:

Այժմ Երիտասարդության խորհրդում ընդգրկված են «ՀԿԵ» ՓԲԸ-ի բոլոր ստորաբաժանումները, տնօրինությունները և ծառայությունները ներկայացնող երիտասարդները:

Նիստի ժամանակ Խորհրդի անդամները քննարկել են մարզական և մշակութային միջոցառումների կազմակերպման հարցերը, որոշել են ուսումնասիրել ընկերությունում աշխատող երիտասարդների ներուժը, կազմել նյութական օգնության կարիք ունեցող երիտասարդների ցուցակը և «ՀԿԵ» ՓԲԸ-ի երիտասարդությունը՝ 2011-2015թթ» ծրագրի բյուջեն: Նիստի ժամանակ Խորհրդի անդամները հատուկ ուշադրություն են դարձրել ընկերությունում աշխատող երիտասարդների համար զարգանալու շարժառիթների ստեղծման հարցին:

«Ընկերության ղեկավարությունը մեր առջև դրել է լուրջ խնդիրներ, և մեզ սպասում է ակտիվ և ծանր աշխատանք», - ասաց նիստի ժամանակ Խորհրդի նախագահ Վահե Դավթյանը:

Վ.Դավթյանի խոսքերով, կադրային ներուժի զարգացման ծրագրի շրջանակներում ՀԿԵ-ում ստեղծվելու են տեխնիկական գրադարաններ, շարունակվելու է երիտասարդ մասնագետների ուսուցումը Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության բուհերում, քննարկվելու է հատուկ դասասենյակներում դիստանցիոն ուսուցման հնարավորությունը: «Արդեն սկսվել է Ճանապարհային ուսուցման կենտրոնի վերակազմակերպումը, որտեղ երիտասարդ մասնագետները կկարողանան բարձրացնել մասնագիտական գիտելիքների և ունակությունների մակարդակը: Երիտասարդ կադրերը և իրենց զարգացման ապահովումը մեր ընկերության գերակայություններից է», - նշել է Վ.Դավթյանը:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն մեծ ուշադրություն է դարձնում երիտասարդությանը ընկերությունում աշխատանքի ներգրավելուն, երիտասարդ մասնագետների կարիերային աճի համար բարենպաստ պայմանների ստեղծմանը: ՀԿԵ-ում մարտից գործում է «ՀԿԵ» ՓԲԸ-ի երիտասարդությունը» ծրագիրը, որը նախատեսված է 2011-2015 թթ. Համար, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---