Հինգերորդ համահայկական խաղերին մասնակցության հայտ է ներկայացրել 2214 մարզիկ 86 քաղաքից 18 հուլիսի 2011 - 15:29 AMT PanARMENIAN.Net - Համահայկական խաղերի միջազգային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ օգոստոսի 13-21-ը կայանալիք հինգերորդ համահայկական խաղերին մասնակցության հայտ է ներկայացրել 2214 մարզիկ 86 քաղաքից: «Հուսով ենք, որ մինչ մեկնարկը մասնակիցների թիվը կհասնի 3000, իսկ քաղաքներինը՝ 100: Այժմ շատ կան դեռևս չհաստատված հայտեր: Ամենամեծ պատվիրակությունները կունենան ԱՄՆ-ն, Վրաստանը, Իրանը, Թուրքիան, Արգենտինան: Դեռևս անբավարար է ռուսաստանցիների մասնակցությունը, ընդամենը 103 հայտ»,-ասել է Զաքարյանը: Համահայկական խաղերի կազմակերպման ու անցկացման համար ստեղծվել է 14 կոմիտե, որոնք անում են հնարավորը, որպեսզի խաղերն անցնեն բարձր մակարդակով: Պետբյուջեից հատկացվել է 80 մլն դրամ, որոնք, ըստ Զաքարյանի, նրանք դեռ չեն ստացել, հիմնական ծախսերն ապահովում են բարեգործները: «Ստանձնելով պաշտոնը՝ որոշեցի չեղյալ հայտարարել մասնակցության վարձը, որը կազմում է 5000 դրամ: Մեզ համար ամենակարևորն այն է, որ մեր հայրենակիցները այցելեն հայրենիք, ծանոթանան երկրին ու մշակույթին»,-նշել է Համահայկական խաղերի միջազգային կոմիտեի նախագահը: Մասնակիցները նաև չեն վճարի մուտքի արտոնագրերի համար: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |