«Միկա» ֆուտբոլային ակումբը կգլխավորի 60-ամյա սլովակ մասնագետ Յոզեֆ Բուբենկոն![]() 18 հուլիսի 2011 - 15:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի 2011թ. գավաթակիր «Միկան» նոր գլխավոր մարզիչ ունի: Ակումբի հետ հուլիսի 17-ին պայմանագիր է կնքել սլովակ մասնագետ Յոզեֆ Բուբենկոն, նա կաշխատի Երևանի ակումբի հետ մինչև խաղաշրջանի ավարտը: Նրան կօգնի Ժոլտ Գոռնյակը, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է «Միկայի» մամլո քարտուղար Աշոտ Մարտիրոսյանը: Մարզչական շտաբում աշխատանքը կշարունակեն Հակոբ Մկրյանը, Արամ Ոսկանյանը և Տիգրան Ասլանյանը: Բուբենկոն այդ պաշտոնում փոխարինեց Էդուարդ Մարկարովին, որն այդ պարտականությունները կատարում էր ժամանակավոր: Մարկարովին նշանակել էին Արմեն Շահգելդյանի փոխարեն: Սլովակ մարզիչն աշխատել է Բրատիսլավայի «Ինտեր» ակումբում, որի հետ երկու անգամ ոսկի է նվաճել, և հունական թիմերի հետ, ինչպես նաև գլխավորել է Սոլվակիայի երիտասարդական հավաքականը: Բուբենկոյի ղեկավարությամբ «Միկան» առաջին խաղը կանցկացնի հուլիսի 21-ին Եվրոպայի լիգայի երկրորդ փուլի «Վոլերենգայի» հետ պատասխան խաղում: Առաջին խաղում «Միկան» զիջեց հակառակորդին նվազագույն հաշվով: Երևանում վնասվածքի պատճառով չի խաղա իսպանացի Արայ Բենիտեսը, հարցականի տակ է նաև չինացի ֆուտբոլիստ Դոն Ֆանգժուի մասնակցությունը, մյուս խաղացողները լավ մարզավիճակում են և պատրաստվում են խաղին: Ակումբի հետ մինչ խաղաշրջանի ավարտը պայմանագիր է կնքել նաև «Բանանցի» նախկին հարձակվող Սամվել Մելքոնյանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |