Շախմատի ԱԱ. Գաբրիել Սարգսյանը կես միավոր է վաստակել Հայաստանի հավաքականի համար

Շախմատի ԱԱ. Գաբրիել Սարգսյանը կես միավոր է վաստակել Հայաստանի հավաքականի համար

PanARMENIAN.Net - Աշխարհի շախմատի առաջնության շրջանակներում ԱՄՆ թիմի հետ խաղում Հայաստանի հավաքականից երկրորդ ոչ ոքին արձանագրեց Գաբրիել Սարգսյանը:

Սարգսյանը խաղում էր Յասեր Սեյրավանի հետ սպիտակներով և արդեն 45-րդ րոպեին կիսեց միավորը մրցակցի հետ:

Առաջին ոչ ոքին գրանցվեց Վլադիմիր Հակոբյան-Յուրի Շուլման պարտիայում, իսկ Սերգեյ Մովսիսյանը հաղթեց Ալեքսանդր Օնիշչուկին: Հայաստան-ԱՄՆ հաշիվը դարձավ 2:1:

Միակ պարտիան, որը դեռևս ավարտված չէ, շարունակվում է առաջին խաղատախտակի վրա՝ Լևոն Արոնյանը պայքարում է Գատա Կամսկու դեմ:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---