Լևոն Արոնյանը շախմատի ԱԱ երկրորդ տուրում զիջել է Գատա Կամսկուն![]() 18 հուլիսի 2011 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Չինական Նինբոյում ընթացող շախմատի աշխարհի առաջնության երկրորդ տուրում Հայաստանի և ԱՄՆ հավաքականների հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 2:2 հաշվով: Վերջինն ավարտվեց Հայաստանի հավաքականի առաջին համար Լևոն Արոնյանի պարտիան: Սև խաղաքարերով նա զիջեց Գատա Կամսկուն 64-րդ քայլում: Միակ հաղթանակը Հայաստանի հավաքականի կազմում տարավ Սերգեյ Մովսիսյանը, նա հաղթեց Ալեքսանդր Օնիշչուկին: Գաբրիել Սարգսյանը միավորները կիսեց Յասեր Սեյրավանի հետ, իսկ Վլադիմիր Հակոբյանը՝ Յուրի Շուլմանի հետ: Առաջին տուրում Հայաստանի հավաքականը 3,5:0,5 հաշվով հաղթել է Իսրայելի հավաքականին: Այժմ հայ շախմատիստներն ունեն 5,5 միավոր: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |