Հիլարի Քլինթոնը հերթական անգամ կարևորել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը![]() 18 հուլիսի 2011 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Լիբիայի վերաբերյալ շփման խմբի նիստին մասնակցելու նպատակով Ստամբուլում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հանդիպել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ: Ինչպես հայտնում է «Հյուրիեթը», հանդիպմանը կողմերը քննարկել են հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցեր: Ինչպես նշում է գործակալությունը, Քլինթոնը մասնավորապես կարևորել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը՝ նշելով, որ Վաշինգտոնը պատրաստ է աջակցել Հայաստանին ու Թուրքիային հարաբերությունների կարգավորման հարցում: Զրուցակիցները նաև անդրադարձել են թուրք-իսրայելյան հարաբերություններին: Քլինթոնն այդ առնչությամբ նշել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Անկարա-Թել Ավիվ գաղտնի բանակցություններին և պատրաստ է ամեն ինչ անել դրանց աջակցելու համար: Ըստ նրա, ԱՄՆ-ն ափսոսում է, որ հարաբերությունները տարածաշրջանում իր երկու գործընկերների միջև լարված են: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |