«Չենք լռելու» նախաձեռնությունը մեղադրում է Հասմիկ Պողոսյանին Սանահինի վանքի անմխիթար վիճակի համար18 հուլիսի 2011 - 17:57 AMT PanARMENIAN.Net - «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը Սանահինի գմբեթի բուսածածի առկայության համար մեղադրում է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին: Նախաձեռնության ուղարկած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Այսօր` վարչապետի այցից 15 ամիս անց, Սանահինի գմբեթի բուսականությունը միայն փարթամացել է: Տիգրան Սարգսյանի հեռանալուց հետո Համաշխարհային մշակութային ժառանգության օբյեկտի մասին կրկին մոռացան, որում «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը մեղադրում է Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին: Սանահինի վանական համալիրի նման ողբերգական վիճակը «Չենք լռելու»-ն համարում է բոլորիս խայտառակությունը: Փաստորեն, ստացվում է, որ հայերը չեն հարգում անգամ իրենց կրոնի և մշակույթի` համաշխարհային մշակութային ժառանգություն ճանաչված օջախները»: 2010 թվականի ապրիլի 13-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը աշխատանքային այցելություն կատարեց Լոռվա մարզ: Կառավարության պաշտոնական կայքի տեղեկատվության համաձայն` վարչապետի առաջին կանգառը եղել է Սանահինը: «Դպրոցում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն` Սանահինի վանքի վերականգնման խնդրի վերաբերյալ։ Կառավարության ղեկավարը նշել է, որ Սանահինի վերականգնման համար անհրաժեշտ է համալիր ծրագիր։ Նախատեսվում է ստեղծել հանձնաժողով, որի անդամները պետք է լինեն պետական համապատասխան գերատեսչություների ներկայացուցիչներ, Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներ ու մասնագետներ։ Հանձնաժողովը մանրամասն կուսումնասիրի եկեղեցական համալիրի վերականգնման հարցը և եզրակացություն կներկայացնի վարչապետին»- նշված է Հայաստանի կառավարության պաշտոնական կայքում: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |