Թողարկվել է աշխարհի ամենավառ էկրանով LG Optimus Black սմարթֆոնը![]() 18 հուլիսի 2011 - 17:58 AMT PanARMENIAN.Net - LG Electronics ընկերության մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ թողարկվել է LG Optimus Black էլեգանտ, բարակ և թեթև, Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնը։ LG Optimus Black-ն ունի աշխարհի ամենավառ էկրանը` 700-նիտ¹ պայծառությամբ, որը մեծապես բարձրացնում է էկրանի տեսանելիությունը արևի ուղիղ ճառագայթների տակ և ապահովում է սև և սպիտակ գույների ավելի բարձր մակարդակ: Կենցաղային տեխնիկայի ցուցահանդեսում և Համաշխարհային բջջային համաժողովում հաջողություններից հետո LG Optimus Black-ը ստացել է նախնական պատվերներ 50 տարբեր երկրների 56 ցանցային օպերատորներից: Հեռախոսը վաճառքի մեջ ներդրվեց վեց մայրցամաքներում` սկսած Եվրոպայից, ապա Հյուսիսային Ամերիկայում, Ասիայում, և հիմա` Միջին Արևելքում և ԱՊՀ երկրներում: «Սմարթֆոն օգտագործողներրի համար, ում համար կարևոր են թե՛ ոճը, և թե՛ էությունը, LG Optimus Black-ն առաջարկում է գեղեցկություն, բարձր արդյունավետություն և շարժականություն մեկ փոքր փաթեթի մեջ»,- ասել է պարոն Հ. Ս. Պայկը, LG Electronic Gulf FZE նախագահը: Բարձր արդյունավետություն ունեցող NOVA էկրանի շնորհիվ LG Optimus Black-ի մեծ՝ 4 դյույմ լայնությամբ, էկրանը խնայում է մինչև 50 % էներգիա շինությունների ներսում։ LG Optimus Black-ի քաշն է 109գ։ Ունի 5 մեգապիքսել հետևի տեսախցիկ / 2 մեգապիքսել դիմացի տեսախցիկ, առանց հպման`ձեռքի շարժումներով գործարկվող օգտագործողի ինտերֆեյս , որն աշխատում է գիրոսենսորի հաշվին, 2GB ներքին հիշողություն և Micro SD մինչև 32GB և Wi-Fi անլար ինտերնետ ցանցին միանալու հնարավորություն։ Աշխատում է Android 2.2-ով, hնարավոր է թարմացնել մինչև 2.3 (Gingerbread) տարբերակը։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |