Գերմանիան կօգնի Հայաստանին զարգացնել պահպանավայրերի կենսոլորտը

PanARMENIAN.Net - 2011-ի հուլիսի 18-ին Հայաստանի Հանրապետության և Գերմանական վերակառուցման և զարգացման բանկի (KfW) միջև ստորագրվեց «Կովկասի պահպանվող տարածքների աջակցության ծրագիր – Հայաստան (Էկոտարածաշրջանային ծրագիր – Հայաստան, փուլ 3-րդ)» ֆինանսավորման համաձայնագիրը, որի շրջանակում հատկացվում է 4 մլն եվրո դրամաշնորհ Սյունիքի մարզում «Շիկահող կենսոլորտային պահպանավայրի ստեղծման ծրագրի» իրականացման նպատակով: Համաձայնագիրը ստորագրեցին ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը և Գերմանական վերակառուցման և զարգացման բանկի ներկայացուցիչ Ուվե Ուլցը:

Ծրագրով մասնավորապես նախատեսվում է բարելավել Սյունիքի մարզի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ և Ծավ համայնքների բնապահպանական իրավիճակը` տարածքում գործող բնապահպանական կառույցների լայնածավալ տեխնիկական վերազինմանն օժանդակություն ցուցաբերելու միջոցով, ինչպես նաև խթանել մարզի սոցիալ-տնտեսական զարգացումը (աշխատատեղերի ավելացում, սոցիալական և տնտեսական արդյունքներ ապահովող մասնավոր գործարար-հողագործական, անասնապահական, փոքր և միջին ծավալի պիտակով ապրանքների արտադրություն, օժանդակության ցուցաբերում վերամշակման և շուկայավարման, էկոտուրիզմի զարգացման ծրագրերին և այլն): Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2011-2015թթ. ժամանակահատվածում:

Հայ-գերմանական երկկողմ համագործակցության ծրագրերը սկիզբ են առել 1993թ.` սկզμում միայն որպես տեխնիկական օժանդակություն, այնուհետև 1995թ. սկսած իրականացվում են նաև ֆինանսական համագործակցության ծրագրեր: Ֆինանսական համագործակցությունը կենտրոնացած է երեք հիմնական ոլորտներում. ֆինանսական և մասնավոր հատված, էներգետիկա, ջրամատակարարում և ջրահեռացում: Դրամաշնորհային ծրագրեր են իրականացվում առողջապահության և բնապահպանության ոլորտներում, հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---