Հայաստանը լրացուցիչ ֆինանսական աջակցություն է ակնկալում Գերմանիայի կառավարությունից18 հուլիսի 2011 - 18:36 AMT PanARMENIAN.Net - 2011թ. աշնանը Երևանում տեղի կունենա Հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում կհստակեցվեն Գերմանիայի կառավարությունից լրացուցիչ ֆինանսավորում ստանալու համար ներկայացված հայտերի արդյունքները: Այդ մասին հուլիսի 18-ին Երևանում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը՝ համապատասխան հայտեր գերմանական կողմի հետ փոխանակելուց հետո: Նրա խոսքով, մասնավորապես, Գերմանիան կքննարկի գյուղատնտեսության վարկավորման համար Հայաստանին 15 մլն եվրո հատկացնելու վերաբերյալ հայտը : «Գերմանական կողմը նման ծրագրերի իրականացման փորձ ունի և այսօր փորձագետները աշխատում են դրանք տեղայնացնելու վրա: Իսկ թե ինչ կտա տեղայնացման միջազգային փորձը Հայաստանին, ցույց կտա ժամանակը»-ասել է նա: Քննարկման փուլում է նաև Green project 4,2 մլն եվրո արժողությամբ ծրագիրը բնապահպանության ոլորտում: Այսօրվա դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմում է 3,443 մլրդ դոլար, որից գերմանական կողմը ՀՀ կառավարությանը տրամադրել է 96,2 մլն դոլար, իսկ ԿԲ-ին՝ 49,8 մլն դոլար: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |