Ստավրոպոլի երկրամասում հայերը և ռուսներն ապրում են որպես «մեկ ընտանիք», հայտարարել է Վալերի Գաևսկին![]() PanARMENIAN.Net - ՌԴ Ստավրոպոլի երկրամասի նահանգապետ Վալերի Գաևսկին «Մաշուկ-2011» Հյուսիսկովկասյան երիտասարդական համաժողովի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ երկրամասում հայկական սփյուռքի հետ ոչ մի խնդիր չկա: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը Պյատիգորսկից, որտեղ ընթանում է համաժողովը, նահանգապետի խոսքով հայկական սփյուռքի ներկայացուցիչները նորմալ աշխատում են և ինչպես նա է նշել. «ապրում ենք ինչպես մի ընտանիք»: Նահանգապետը հումորով հաղորդել է, որ ըստ Ստավրոպոլի պատմության, երբ երկրամասը նոր էր ձևավորվում, մարդկանց չէին կարողանում ապահովել հացով. Իսկ 19-րդ դարի վերջին Ստավրոպոլ են տեղափոխվել 20 000 հայ ընտանիքներ, որոնք մի քանի տարում բանակը և բնակչությանն ապահովել են հացով: Երկրամասի կյանքում որպես ակտիվ մասնակցության օրինակ նա նշել է, որ երկրամասի երիտասարդական խորհուրդը գլխավորում է հայկական համայնքի ներմայացուցիչ: «Մաշուկ-2011» Հյուսիսկովկասյան երիտասարդական համաժողովը սոցիալական նախագիծ է՝ ուղղված Հյուսիսային Կովկասի դաշնային շրջանի սուբյեկտների լավագույն ներկայացուցիչների բացահայտմանը և ուսուցմանը, որոնք հետաքրքրվում են քաղաքականությամբ, տնտեսությամբ, նորարարություններով, հասարակական գործունեությամբ և զանգվածային ակցիաներով, քաղաքացիական նախաձեռնություններով, արվեստով: Համաժողովին մասնակցում է նաև Հայաստանի պատվիրակությունը, որի մեջ մտնում են PanARMENIAN.Net ի թղթակից Հայկ Խալաթյանը, տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ, բլոգեր Տիգրան Քոչարյանը, ինչպես նաև Հայաստանում Ռոսհամագործակցության ներկայացուցչության աշխատակցուհի Եկատերինա ժերենկոն: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |