Փորձագետ. Ադրբեջանի և Ղարաբաղի միջև ուղիղ բանակցությունների տարբերակը լիովին տրամաբանական է

Փորձագետ. Ադրբեջանի և Ղարաբաղի միջև ուղիղ բանակցությունների տարբերակը լիովին տրամաբանական է

PanARMENIAN.Net - «Ես պատկերացնում եմ, որ Ադրբեջանի և Ղարաբաղի միջև անմիջական բանակցությունների տարբերակը լիովին տրամաբանական կլիներ, և միջնորդների մտքերը կարող են շարժվել այս ուղղությամբ: Զիջելով իր տեղը Ստեփանակերտին բանակցությունների սեղանի շուրջ՝ Երևանը կմնա ԼՂՀ անվտանգության երաշխավորը»,- հաղորդել է Սևծովյան-կասպիական տարածաշրջանի Քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի փորձագետ Անդրեյ Արեշևը, հաղորդում է Analitika.at.ua-ն:

«Սակայն բարդ է ասել, թե որքանով է այս տարբերակն իրագործելի ներկա բարդ պայմաններում: Հիմա Հայաստանը դե ֆայկտո ԼՂ անվտանգության երաշխավորն է, և այս իրավիճակը բխում է ոչ միան Երևանի և Ստեփանակերտի շահերից, այլ նաև նրանց, ովքեր վախենում են ուժերի հավասարակշռության արմատական խախտումից»,- ասել է Արեշևը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---