2013-ին Վրաստանում տեղի կունենա Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունը

2013-ին Վրաստանում տեղի կունենա Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունը

PanARMENIAN.Net - Բաթումիում ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ռաֆայել Մարտինետին, որտեղ անցած հանգստյան օրերին տեղի է ունեցել լողափնյա ըմբշամարտի աշխարհի առաջնություն, հայտարարել է, որ 2013-ին ըմբշամարտի ԵԱ-ն տեղի է ունենալու Վրաստանում:

«Վրաստանում մեծ ավանդույթներ կան ըմբշամարտի զարգացման ոլորտում, և այստեղ այս մարզաձևը շատ ընդունված է: Այստեղ կուտակվել է միջազգային մրցաշարեր անցկանցնելու մեծ փորձ»,- Մարտինետիի խոսքերը հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ռաֆայել Մարտինետին համոզմունք է հայտնել, որ վրացական կողմը փայլուն կկատարի այդ պատասխանատու առաքելությունը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---