Հյուսիսկովկասյան երիտասարդական համաժողովի մասնակիցները բացահայտեցին իրենց համար Հայաստանն ու Արցախը19 հուլիսի 2011 - 11:05 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 17-ին Պյատիգորսկում ընթացող «Մաշուկ-2011» Հյուսիսկովկասյան երիտասարդական համաժողովում տեղի ունեցավ Հայաստանին նվիրված երեկո: Հյուսիսկովկասյան դաշնային շրջանի յուրաքանչյուր սուբյեկտ հնարավորություն ուներ ներկայացնելու իր երկիրը: Հայկական պատվիրակությունը, օգտվելով մասնակցությունից, որոշեց նույնպես փոքր երեկո կազմակերպել, նվիրված Հայաստանին ու ԼՂՀ-ին: Ըստ հայկական պատվիրակության ղեկավար Տիգրան Քոչարյանի, միջոցառման կազմակերպմանը շատ օգնեց Պյատիգորսկի հայկական համայնքը: Պյատիգորսկում շուրջ 40 հազար հայ է բնակվում: Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net ի թղթակիցը, Հայաստանի երեկոյի շրջանակներում երկու շնորհանդես տեղի ունեցավ: Առաջին շնորհանդեսը պատմում էր երկու հայկական պետությունների՝ ՀՀ-ի և Արցախի Հանրապետության մասին: Ցուցադրվեցին տեսարժան վայրերը, ներկայացվեցին հետաքրքիր պատմական փաստեր, իսկ երկրորդ շնորհանդեսը ներկայցնում էր աշխարհի հայտնի հայերին: Երեկոյի շրջանակներում տեղի ունեցավ նաև բռեյն-ռինգի մրցաշար, որը վարում էր հայ գիտակների ասոցիացիայի նախագահ Տիգրան Քոչարյանը: Երեկոյի ավարտին բոլոր հյուրերը որպես նվեր ստացան Արցախի մասին պատմող երկու գիրք՝ «Խամսայի մելիքությունները» և «Արցախի մելիքությունները»: «Մաշուկ-2011» Հյուսիսկովկասյան երիտասարդական համաժողովը սոցիալական նախագիծ է, ուղղված քաղաքականությամբ, էկոնոմիկայով, նորարարություներով, հասարակական քարոզարշավներով հետաքրքրվող Հյուսիսկովկասյան դաշնային շրջանի լավագույն երիտասարդների հայտնաբերմանն ու ուսուցմանը: Համաժողովին մասնակցում էր նաև հայկական պատվիրակությունը, որի կազմում էին նաև PanARMENIAN.Net ի թղթակից Հայկ Խալաթյանը, հայ բլոգեր, տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը, ինչպես նաև Հայաստանում «Ռուսհամագործակցության» ներկայացուցիչ Եկատերինա Ժերենկոն: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |