ՀՖՖ-ն կազմակերպում է երկրպագուների ուղևորություն Հայաստանի հավաքականների խաղերին

ՀՖՖ-ն կազմակերպում է երկրպագուների ուղևորություն Հայաստանի հավաքականների խաղերին

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սեպտեմբերի 1-6-ը կազմակերպում է երկրպագուների ուղևորություն Անդորրա և Սլովակիա` Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականներին Եվրոպայի առաջնությունների ընտրական հանդիպումներին աջակցելու նպատակով: Ուղևորության արժեքն է 500 եվրո, որի մեջ մտնում է `ուղիղ չվեթրներ Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականների հետ Երևան-Բարսելոնա, Բարսելոնա-Բրատիսլավա և Բրատիսլավա-Երևան ուղղություններով: Տրամադրվում են նաև ազգային և երիտասարդական հավաքականների մասնակցությամբ հանդիպումների տոմսեր: Մուտքի արտոնագրերի և հյուրանոցային ծախսերը պետք է հոգան երկրպագուները:

Եվրոպա-2012 առաջնության ընտրական փուլի Անդորրա-Հայաստան խաղը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին «Անդորրա լա Վելյա» մարզադաշտում, իսկ սեպտեմբերի 6-ին «Ժիլինա» մարզադաշտում Սլովակիան կընդունի հայկական թիմը:

Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպա-2013 առաջնության ընտրական փուլի շրջանակներում սեպտեմբերի 3-ին կրկին «Անդորրա լա Վելյա» մարզադաշտում կխաղա Անդորրայի իր հասակակիցների հետ, իսկ սեպտեմբերի 6-ին կհյուրընկալվի Չեխիայում: Խաղը տեղի կունենա «Ուհերեսկե Գրադիստե» մարզադաշտում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---