ANCA-ն մեկնարկում է հայկական եկեղեցիները վերադարձնելու Թուրքիային ուղղված կոչով ակցիան

ANCA-ն մեկնարկում է հայկական եկեղեցիները վերադարձնելու Թուրքիային ուղղված կոչով ակցիան

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) սկսում է Հեռաձայնիր այսօր՝ Call TODAY ակցիան: Ակցիայի նպատակն է հորդորել ԱՄՆ կոնգրեսականներին ճնշում գործադրել Թուրքիայի հանդեպ, որպեսզի վերջինս իրական տերերին վերադարձնի քրիստոնեական եկեղեցիները: «Մենք կոչ ենք անում ԱՄՆ բոլոր քաղաքացիներին միավորվել՝ պահանջելով Թուրքիայից վերադարձնել հայկական և այլ քրիստոնեական եկեղեցիներն օրինական տերերին»,-ասվում է ANCA-ի հայտարարության մեջ: Կազմակերպությունը նաև կոչ է արել իր կողմնակիցներին ակտիվացնել գործողությունները մինչև հուլիսի 20-ը:

Հուլիսի 20-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն մտադիր է քվեարկություն կազմակերպել դավանանքի ազատության վերաբերյալ բանաձևում ուղղումներ կատարելու վերաբերյալ: Ուղղումները, ինչպես նաև 306 բանաձևի ուղղումները կառաջարկվեն ի լրումն Պետդեպարտամենտի մասին օրինագծին, որը քննարկվելու է նույն օրը:

Կոնգրեսական, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամ Հովարդ Բերմանը կոնգրեսական Էդ Ռոյսի հետ միասին ներկայացրել է 306 բանաձևը՝ կոչ անելով կասեցնել քրիստոնյա բնակչության հանդեպ խտրականությունը: Բանաձևին արդեն սատարում է 31 կոնգրեսական: Հովարդ Բերմանը նաև Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին 304 բանաձևի կողմնակից է, որն օրերս ներկայացվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---