Կարեն Նազարյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուշադրությունն է հրավիրել Բաքվի հակահայկական գործողությունների վրա19 հուլիսի 2011 - 12:52 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 18-ին ՄԱԿ-ում, որպես այդ կազմակերպության պաշտոնական փաստաթուղթ, տարածվել է Գլխավոր քարտուղար Բան Կի Մունին ուղղված ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Կարեն Նազարյանի նամակը: Բան Կի Մունի ուշադրությունը hրավիրելով հունիս ամսվա ընթացքում ադրբեջանական ռազմական ուժերի կողմից զինադադարի ռեժիմի շարունակական խախտմանը շփման գծում` Հայաստանի դեսպանը, մասնավորապես, նշում է, որ նման սադրիչ գործողությունները հակասում են ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցություններին, համանախագահ երկրների ղեկավարների բոլոր նախորդ հայտարարություններին, ինչպես նաև ՄԱԿ-ի Կանոնադրությանը և Հելսինկյան եզրափակիչ ակտին: Նամակում Կարեն Նազարյանը մտահոգություն է հայտնում, որ Ադրբեջանի ղեկավարությունը հակահայկական քարոզչություն է իրականացնում, ինչը դառնում է Ադրբեջանի արտաքին քաղաքականության անբաժան մաս, դրա վկայությունն են այդ երկրի նախագահի ելույթները 2011թ. հունիսի 26-ին կայացած ռազմական շքերթի և հուլիսի 5-ին` ադրբեջանցիների համաշխարհային կոնգրեսի կապակցությամբ: Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, դեսպանի նամակում նշվում է, որ Ադրբեջանի իշխանությունների նման գործողություններն ակնհայտորեն խախտում են այդ երկրի միջազգային` ներառյալ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և Եվրոպայի խորհրդի հիմնարար փաստաթղթերով ստանձնած պատերազմի քարոզչությունը և ագրեսիան մերժող պարտավորությունները: Նամակում նշվում է նաեւ, որ Հայաստանը հավատարիմ է շարունակել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո, որն արդյունավետ և միջազգայնորեն միակ լիազորված ձևաչափն է միջնորդությունն իրականացնելու համար: Եվ ժամանակն է, որպեսզի Ադրբեջանը գիտակցի, որ պետք է վերջ տա միջնորդների աշխատանքի խոչընդոտմանն ու անհիմն և վիրավորական տեղեկատվություն տարածելու փոխարեն կենտրոնանա ընթացող բանակցային գործընթացի վրա: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |