Գնացքով Բաթում մեկնողների քանակը կրկնապատկվել է19 հուլիսի 2011 - 13:36 AMT PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Ուղևորափոխադրումների տնօրինության տվյալներով, հունիսի 6-ից մինչև հուլիսի 15-ը ընկած ժամանակահատվածում վաճառվել է «Արմենիա» ֆիրմային գնացքի 11725 տոմս: Դա 95% գերազանցում է անցյալ տարվա ցուցանիշը, երբ վաճառվել էր 6023 տոմս: Հուլիսի 15-ի դրությամբ Երևան-Բաթումի-Երևան ֆիրմային գնացքի ծառայություններից օգտվել են 5947 ուղևոր, ինչը 41% գերազանցում է անցյալ տարվա ցուցանիշը, երբ փոխադրվել է 4213 ուղևոր, հայտնում է ընկեության մամլո ծառայությունը: Երևան-Բաթումի-Երևան ամենօրյա ֆիրմային գնացքը գործում է հունիսի 15-ից: Գնացքի ուղևորները Հայաստանի մայրաքաղաքից հասնում են Բաթումի 16 ժամ 37 րոպեում, իսկ Բաթումից Երևան՝ 16 ժամ 55 րոպեում: Ֆիրմային գնացքի ուղևորության ժամանակը հնարավոր է եղել կրճատել երկաթուղային գծերի և շարժակազմի թարմացման շնորհիվ: Նախատեսվում է, որ շուտով սկսելու է գործել և Երևան-Բաթումի-Երևան լրացուցիչ սոցիալական գնացքը, որը նշանակվելու է երեքշաբթի և ուրբաթ օրերին: Այս տարի գնացքի տոմսերը վաճառվում են միջազգային գնացքների տոմսերի վաճառքի «Օրիոն» ավտոմատացված համակարգի օգնությամբ: Այն թույլ է տալիս բացառել տոմսերի կրկնակի վաճառքի դեպքերը և խուսափել հերթերից: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |