ՈՒԵՖԱ-ն որոշել է մրցանակ շնորհել Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստին![]() 19 հուլիսի 2011 - 13:38 AMT PanARMENIAN.Net - ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի նախաձեռնությամբ, Եվրոպայի ֆուտբոլային միությունը Եվրոպական մարզական հրատարակությունների ասոցիացիայի (ESM) հետ համատեղ որոշում է կայացրել մրցանակ սահմանել ՈՒԵՖԱ-ի վարկածով Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի համար: 2010-11թթ. խաղաշրջանի լավագույն ֆուտբոլիստին մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա օգոստոսի 25-ին Մոնակոյում: Պարգևը կհանձնվի այն խաղացողին, որն, անկախ ազգությունից, նախորդ խաղաշրջանն անցկացրել է ՈՒԵՖԱ-ի ակումբներից մեկում: Ժյուրին բաղկացած կլինի 53 հայտնի մարզական մեկնաբաններից, յուրաքանչյուրը կներկայացնի ՈՒԵՖԱ-ի ասոցիացիաներից մեկը: Լրագրողը սկզբում կանվանի երեք լավագույնին: Առավելագույն միավորներ վաստակած երեք ֆուտբոլիստները կանցնեն երկրորդ փուլ, որտեղ լրագրողները կընտրեն հաղթողին այդ եռյակից: Հուլիսի 25-ին ՈՒԵՖԱ-ի կայքում կհրապարակվեն Եվրոպայի լավագույն խաղացողի երեք հավակնորդների անունները: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |