Հայաստանի 440 խոշոր հարկ վճարողները շուրջ 20 մլրդ դրամ են վճարել պետբյուջե19 հուլիսի 2011 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Պետական բյուջե վճարված հարկերի և այլ պարտադիր վճարների ցուցանիշի առումով 2011թ.-ի մայիս խոշոր հարկ վճարողների կողմից վճարվել է շուրջ 20.0 մլրդ. Դրամ: Այդ մասին ասվում է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակված և վերլուծության է ենթարկված «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարակման ենթակա 2011թ.-ի մայիս ամսվա ամփոփ ցուցանիշները» համաձայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով հաստատված Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից 2011թ.-ի ընթացքում սպասարկվող 440 հարկ վճարողների ցանկի: Ընդ որում, նշված կազմակերպությունների կողմից 2011թ.-ի մայիս ամսին վճարվել է հանրապետությունում հավաքագրված հարկային եկամուտների 60.2 %–ը: 01.06.2011թ.-ի դրությամբ խոշոր հարկ վճարողներն ունեցել են 82.5 մլրդ դրամ գերավճար, այդ թվում` ավելացված արժեքի հարկի գծով` 49.9 մլրդ դրամ, իսկ հարկային պարտավորություն` 5.2 մլրդ դրամ: Բացի այդ, 2011թ.-ի մայիս ամսվա ընթացքում պետական բյուջեից հարկ վճարողների գերավճարների գումարներից ավելացված արժեքի հարկի վերադարձի ձևակերպում է կատարվել 4257.4 մլն դրամի չափով: 2011թ.-ի մայիսին հարկային մարմնի կողմից կատարվել են 86 հարկային ստուգումներ, որոնց արդյունքում առաջադրվել է բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումարներ 1291.6 մլն դրամի չափով: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |