Հենրիկ Մխիթարյան: Հավերժական շարժիչի շնորհիվ հնարավոր է առանց էներգիայի ծախսի ստանալ էլեկտրաէներգիա

Հենրիկ Մխիթարյան: Հավերժական շարժիչի շնորհիվ հնարավոր է առանց էներգիայի ծախսի ստանալ էլեկտրաէներգիա

PanARMENIAN.Net - «2002 թվականին ես ստեղծեցի հավերժական շարժիչ, որի շահագործումը հնարավորություն է տալիս առանց էլեկտրական էներգիայի ծախսման ստանալ էներգիա» ,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մաթեմաթիկոս, գյուտարար Հենրիկ Մխիթարյանը:

Մխիթարյանի խոսքով` նման միջոցով էլեկտրաէներգիա ստանալու համար օգտագործվում է միայն մթնոլորտի էներգիան, որը պտտեցնում է տուրբինում եղած ջուրը, և արդյունքում ստացվում է տաք ջուր և անջատվում է էներգիա. «Սա հնարավորություն կտա կատարել խնայողություն և, ի տարբերություն միջուկային կամ ատոմային էներգիայի, մթնոլորտի աղտոտում տեղի չի ունենա: Ինչ-որ տեղ կլուծվի նաև երկրագնդի գլոբալ տաքացման խնդիրը»:

Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը, սակայն, կարծում է, որ նման հայտնագործություններին ճանապարհ չեն տալիս և աշխարհն ավելի պատրաստակամ է ստանալ միջուկային էներգիա:

«Սխալ է մեղադրել էներգետիկայի նախարարությանը, քանի որ վերջինս արտադրում է էներգիա: Կարծում եմ, նման գյուտերին պետք է օժանդակություն ցույց դա գիտությունների ակադեմիան: Ճապոնիայում կատարվածը ցույց տվեց միջուկային էներգիայի վտանգավորության աստիճանը, այդ իսկ պատճառով ժամանակն է լրջորեն զբաղվել այլընտրանքային էներգիա ստեղծելու գործով»,- նշեց Սանասարյանը:

3  19.07.11 - Մաթեմաթիկոս, գյուտարար,հավերժական շարժիչի հեղինակ Հենրիկ Մխիթարյանի ու կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---