2011թ. մայիսին Հայաստանի խոշոր հարկ վճարողների կողմից ներմուծման ծավալներն աճել են 5.9 տոկոսով19 հուլիսի 2011 - 15:17 AMT PanARMENIAN.Net - Խոշոր հարկ վճարողների կողմից ներմուծման ծավալները այս տարվա մայիս ամսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել են 5.9 %–ով և կազմել 75.2 մլրդ դրամ: Այս մասին ասվում է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակված և վերլուծության ենթարկված «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարակման ենթակա 2011թ.-ի մայիս ամսվա ամփոփ ցուցանիշներում» համաձայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով հաստատված Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից 2011թ.-ի ընթացքում սպասարկվող 440 հարկ վճարողների ցանկի: Ընդ որում, հարկ է նշել, որ ներմուծման ծավալները աճել են 160 կազմակերպությունների մոտ շուրջ 26.2 մլրդ դրամով և նվազել` 153-ի մոտ համապատասխանաբար 22.0 մլրդ դրամով: Արտահանման ծավալները 2011թ. մայիսին կազմել է 26.8 մլրդ դրամ նախորդ տարվա նույն ամսվա 20.4 մլրդ դրամի փոխարեն կամ ավել 6.4 մլրդ դրամով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |