Apple-ը կթողարկի Mac OS X Lion-ը հուլիսի 20-ին

Apple-ը կթողարկի Mac OS X Lion-ը հուլիսի 20-ին

PanARMENIAN.Net - Apple-ը պատրաստվում է թողարկել իր desktop օպերացիոն համակարգի հաջորդ տարբերակը՝ Mac OS X 10.7 Lion-ը, ինչպես նաև պատրաստվում է թարմացնել MacBook Air-ը չորեքշաբթի օրը՝ հուլիսի 20-ին, այս մասին հաղորդում է AppleInsider-ը։ Ըստ շրջանառվող լուրերի՝ Նոր MacBook Air-ը ունենալու է 128 GB SSD RAM և Lion-ը՝ որպես օպերացիոն համակարգ։

Այս տարվա Apple-ի ծրագրավորողների համաշխարհային կոնֆերանսի ժամանակ Apple-ը հայտարարեց, որ Lion-ը կգործարկվի հուլիս ամսին՝ առանց հստակ օրը նշելու։ Նոր օպերացիոն համակարգը հասանելի է լինելու Mac App Store-ում։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---