Ռուբեն Հակոբյան. ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը ոչինչ չի տա ժողովրդին![]() ![]() PanARMENIAN.Net - Քաղաքական երկխոսության հաստատումը Հայ ազգային կոնգրեսի ու իշխանությունների միջև ընդամենը շոու է: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը, երկխոսությունը բխում է երկու կողմերի շահերից: «Այսօր գործընթացը ձգձգվում է և դա կտևի մինչև սեպտեմբեր: Իսկ արդեն սեպտեմբերին ՀԱԿ-ը կրկին կվերադառնա իր բառապաշարին և կխոսի «ավազակապետության» մասին, ասել է նա՝ հավելելով, որ հենց այդ հայտարարություններով է ՀԱԿ-ը պատրաստվելու առաջիկա 2012 և 2013թթ. խորհրդարանական ու նախագահական ընտրություններին: Ընդ որում, նա նշել է, որ այդ ամենը ընդամենը շոու է, երկխոսությունը չի կարող լուծել երկրի առջև ծառացած խնդիրները: Ըստ նրա, ՀԱԿ-ը միայն այն կշահի, որ կկազմալուծի ընդդիմությունը, քանի որ իր պատկերացմամբ բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք դեմ են երկխոսությանը, չեն մտածում Հայաստանի պետականության մասին: Անդրադառնալով այն հարցին, թե ինչ կստանան իշխանությունները երկխոսությունից, Հակոբյանն ասել է, որ իշխանությունները կարողացան բավականին լավ օգտվել ՀԱԿ-ի դիրքորոշումից, որը, երկխոսության իմիտացիա ստեղծելով, իշխանության վերարտադրում ապահովեց կոալիցիայի համար: «Երկխոսությունը ոչինչ չի տա ժողովրդին»,-ասել է նա: Իր հերթին ՀՀԿ անդամ Մկրտիչ Մինասյանն ասաց, որ իշխանությունները պատրաստ են երկխոսության ցանկացած քաղաքական ուժի հետ, որին հետաքրքրում է երկրի ապագան: «Մենք բազմիցս ենք ասել, որ երկխոսությունը վերաբերում է ոչ միայն ՀԱԿ-ին, մենք պատրաստ ենք երկխոսություն վարել բոլոր քաղաքական ուժերի հետ, որոնք շահագրգռված են լուծելու երկրի առջև ծառացած խնդիրները»,-ասել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |