Վանում պեղումների ժամանակ հայտնաբերվել է ուրարտական սեպագիր արձանագրություն

Վանում պեղումների ժամանակ հայտնաբերվել է ուրարտական սեպագիր արձանագրություն

PanARMENIAN.Net - Վանում ընթանում են հնագիտական պեղումներ,որոնց արդյունքում հայտնաբերվում են ուրարտական քաղաքակրթության հետքերը: Պեղումների արդյունքում հայտնաբերվել է ուրարտական ամենախոշոր տաճարներից մեկին պատկանող սեպագիր արձանագրությամբ պատի բեկոր:

Մեր թվարկությունից առաջ 685-645թթ. թագավոր Ռուսա Երկրորդի հրամանով կառուցված Այանիս ամրոցի պատի վրա պատկերված են կենաց ծառը, թևավոր առյուծ և բազում այլ պատկերներ:

Վանից 35 կմ հեռավորության վրա գտնվող ամրոցում կատարվող պեղումները օգնում են լույս սփռել պատմության վրա: Արդեն շուրջ 22 տարի շարունակվող պեղումներն անհամար արվեստի գործեր ու իրեղեն առարկաներ են հայտնաբերել, որոնք թանգարաններին են հանձնվել:

Էգեյան համալսարանի 40 հետազոտոզներ աշխատում են լուսաբանելու համար տարածաշրջանի 2600 տարվա վաղեմության պատմությանը:

Էգեյան համալսարանի հնագիտության ամբիոնի աշխատակից Մահմուդ Բիլգե Բաշթուրքը հայտարարել է.« Հայտնաբերված ուրարտական սեպագիր արձանագրությունն ամենաերկարն է մինչ այժմ հայտնիների թվում: Դա ամենաերկար արձանագրությունն է ոչ միայն Վանի տարածաշրջանի, այլ նաև Հայաստանի ու Իրանի համար, որոնց տարածքում է գտնվել Ուրարտուն: Սա միակ պատմական աղբյուրն է, որը հայտնաբերվել է իդեալական վիճակում»:

Պեղումները կշարունակվեն մինչև ամսվա վերջ, հայտնում է TRT-Russia

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---