Լիտվայի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչը ագրեսիվ է համարում Հայաստանի հավաքականի խաղը

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը օգոստոսի 10-ին Կաունասի Դարյուսի ու Գիրենասի անվան մարզադաշտում ընկերական խաղ կանցկացնի Լիտվայի հավաքականի հետ:

«Հայաստանի հավաքականը իր հզորությունը ցույց տվեց ընտրական խաղերում՝ բավականին ագրեսիվ խաղ ցուցադրելով: Ուստի խաղը պետք է մեզ համար լավ փորձ լինի սեպտեմբերին կայանալիք ընտրական խաղերից առաջ»,-մեջբերում է Լիտվայի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչ Ռոբերտաս Տաուտկուսի խոսքերը delfi.lt-ն:

Հավաքականները հանդիպել են միայն 2000թ. Կաունասում: Այն ժամանակ հայ ֆուտբոլիստները հաղթեցին 2:1 հաշվով:

Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 2-ին կհանդիպի Անդորրայի, իսկ սեպտեմբերի 6-ին՝ Սլովակիայի հետ:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---