Շախմատի ԱԱ. Գաբրիել Սարգսյանը չորրորդ խաղատախտակի վրա զիջել է Պետեր Սվիդլերին

PanARMENIAN.Net - Գաբրիել Սարգսյանը չինական Նինբոյում ընթացող շախմատի աշխարհի առաջնության 3-րդ տուրում չորրորդ խաղատախտակի վրա զիջել է Պետեր Սվիդլերին: Պարտիան ավարտվել է 50-րդ քայլում, սևերով խաղացող հայ շախմատիստը զիջել է մրցակցին:

Ավելի վաղ ավարտվել էին Սերգեյ Մովսիսյան-Ալեքսանդր Գրիշչուկ և Վլադիմիր Հակոբյան-Յան Նեպոմնյաշչի պարտիաները: Երկու հանդիպումներն ավարտվեցին ոչ ոքի: Հայաստան-Ռուսաստան հանդիպման հաշիվն է 2:1 ի օգուտ Ռուսաստանի, Արոնյան-Կարյակին պարտիան դեռ շարունակվում է:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---