Երևանում կհարգեն Հայաստանի Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի հիշատակը

PanARMENIAN.Net - Հուլիսի 20-ին տեղի կունենան ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան 50-ամյակին և մահվան 20-րդ տարելիցին նվիրված հետևյալ միջոցառումներ: Ինչպես հայտնում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը, առավոտյան ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի, ՀՀ ՊՆ առընթեր հասարակական խորհրդի, արցախյան պատերազմի վետերանների և ՀԿ-ների ներկայացուցիչների այցելություն «Եռաբլուր» զինվորական պանթեոն, պսակադրություն, հոգևոր ծիսակարգի արարողություն Ջիվան Աբրահամյանի շիրիմի մոտ: ժամը 11.00-ին տեղի կունենա հուշ-ցերեկույթ Երևանի Կամերային երաժշտության տան դահլիճում:

Ջիվան Աբրահամյանը ծնվել է 1961թ. հուլիսի 6-ին Երևանում, ծառայել է Աֆղանստանում, պարգևատրվել է «Արիության շքանշանով»: Ակտիվ մասնակցություն է ունեցել Երասխի, Նոյեմբերյանի, Տավուշի, Կապանի, Վարդենիսի, Սիսիանի, Գորիսի և ԼՂՀ Շահումյանի շրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին: Զոհվել է ղարաբաղյան պատերազմում 1991թ.:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---