ՀՀ նախագահ. Երևանի և Լիոնի միջև համագործակցությունը կզարգանա նոր նախաձեռնությունների շնորհիվ![]() 19 հուլիսի 2011 - 16:57 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լիոնի քաղաքապետ, Լիոնի համայնքային միության նախագահ Ժերար Կոլոմբին: Նախագահը նշել է, որ հայ-ֆրանսիական բարձր մակարդակի հարաբերություններում կարևոր դեր ունի ապակենտրոնացված համագործակցությունը: «Ուրախ եմ, որ համագործակցությունը Լիոնի և Երևանի միջև շարունակվում է և իր նպաստն է բերում երկու երկրների և ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում: Հայ-ֆրանսիական բարեկամությունը դարերի պատմություն ունի, և փոխադարձ համակրանքը հնարավորություն է տվել մեր հայրենակիցներին լիարժեքորեն ինտեգրվելու ֆրանսիական հասարակության մեջ, ամբողջովին դրսևորել իրենց ունակություններն ու հնարավորությունները: Համոզված եմ, որ Երևանի և Լիոնի համագործակցությունը շարունակվելու և զարգանալու է նոր նախաձեռնություններով ու հստակ ծրագրերով»,-ասել է Սերժ Սարգսյանը: Հանրապետության ղեկավարը նաև շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Ժերար Կոլոմբին, նրա աշխատակազմին և Լիոնի խորհրդի անդամներին` հայերի և Հայկական հարցի նկատմամբ ուշադրության և սատարման համար: «Մեր ժողովուրդը երախտապարտ է բոլոր նրանց, ովքեր հասկանում են իր ցավը, ովքեր ճանաչում և դատապարտում են Հայոց ցեղասպանությունը` պայքարելով ժխտողականության դեմ»,-ընդգծել է նախագահ Սարգսյանը, հաղորդում է Հ նախագահի մամլո ծառայությունը:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |