Սուրեն Դանիելյան. 8 տարուց ալպինիզմն օլիմպիական մարզաձև կդառնա, մենք պետք է լավ կադրեր պատրաստենք19 հուլիսի 2011 - 17:30 AMT PanARMENIAN.Net - Ընթացիկ տարվա մարտի 1-ից գործում է Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիան: Ըստ ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Դանիելյանի, իրենք աշխատում են ամեն ինչ անել կյանքի կոչելու համար այդ մարզաձևի ավանդույթները Հայաստանում: «Հայաստանում կան բոլոր պայմանները լեռնագնացության համար, դրան է նպաստում լեռնային լանդշաֆտը, սակայն, ցավոք, մենք չունենք այդ ոլորտին առնչվող օրենսդրական դաշտ»,-ասել է Դանիելյանը: Նա նշել է նաև, որ կան ֆինանսական խնդիրներ, քանի որ այլ երկրներում ալպինիզմով զբաղվելու համար մարդուն պահանջվում է 10-20 հազար դոլար: Հիմնականում ծախսերը հոգում են իրենք ալպինիստները: «Մենք դիմել ենք Հայաստանի սպորտի և երիտասարդության նախարարությանը, սակայն ֆինանսական աջակցություն դեռ չենք ստացել, քանի որ դա օլիմպիական մարզաձև չէ: 8 տարուց ալպինիզմն օլիմպիական մարզաձև կդառնա, մենք պետք է լավ կադրեր պատրաստենք»,-ասել է փոխնախագահը: Հայաստանում լեռնագնացությամբ հետաքրքրվողները կարող են համագործակցել ֆեդերացիայի հետ և մասնակցել անվճար վարպետության դասերին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |