Մեկնարկել է կառավարության 2011թ. 1-ին կիսամյակի կատարողականի քննարկումը![]() 19 հուլիսի 2011 - 17:54 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունում մեկնարկել է ՀՀ պետական կառավարման մարմինների 2011թ. 1-ին կիսամյակի գնահատված կատարողականների և գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդրիների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը: Օրվա առաջին կեսին հաշվետվությամբ հանդես են եկել ՀՀ կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական հարցերի, մշակույթի և սպորտի և երիտասարդության հարցերի նախարարները, գիտության պետական կոմիտեի, աոցիալական ապահովության պետական ծառայության ղեկավարները: Տիգրան Սարգսյանը նշեց. «Մենք այսօրվանից սկսում ենք կառավարության անդամների հաշվետվությունների լսումներն առաջին 6 ամիսների կատարողականի վերաբերյալ: Հիմնական շեշտադրումները պետք է լինեն գերակայությունները, նախարարների անձնական հսկողության տակ գտնվող հարցերը և տարվա կտրվածքով գնահատականները, թե ինչ ռիսկեր կան ծրագրերի կատարման ուղղությամբ»: Կառավարության ղեկավարը անդրադաձավ բոլոր գերատեսչությունների աշխատաքների ֆինանսական կատարողականին, ինչպես նաև աշխատակազմերի ընդհանուր գնահատականին: Վարչապետը նշեց, որ չկատարված ծրագրեր չպետք է լինեն: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |