Իրանը պատրաստ է ցանկացած պահին միջնորդ դառնալ ղարաբաղյան կարգավորման մեջ19 հուլիսի 2011 - 19:06 AMT PanARMENIAN.Net - Իրանը ցանկացած պահին պատրաստ է միջնորդ դառնալ ղարաբաղյան հակամարտության լուծման մեջ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մուհամմեդ Բագիր Բահրամին: Դեսպանն իր երկրի դիրքորոշումն է արտահայտել հակամարտության առիթով և նշել, որ եթե ադրբեջանական և հայկական կողմերը համաձայն լինեն, Իրանը միջնորդ կդառնա ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ. «Իրանը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է: Իրանը հարևան երկիր է և Ադրբեջանի, և Հայաստանի համար: Ուստի Իրանը ցանկանում է հակամարտության խաղաղ կարգավորում և տարածաշրջանում կայունության հաստատում»: Բահրամիի կարծիքով, ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ միջնորդություն պետք է իրականացնեն միայն տարածաշրջանի երկրները: «Արևմուտքը շահագրգռված չէ ղարաբաղյան հակամարտության լուծման մեջ: Նրան հետաքրքրում է միայն Ադրբեջանի էներգետիկան: Տարածաշրջանից դուրս գտնվող երկրները Հայաստանին և Ադրբեջանին կեղծ խոստումներ են տալիս և ձգձգում հակամարտության կարգավորման գործընթացը: Դա անհնագստացնում է Իրանին»,- նշել է Մուհամմեդ Բագիր Բահրամին, հաղորդում է SalamNews-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |