Մոսկվան պահպանում է ստատուս քվոն, սակայն Երևանին և Բաքվին չի մոտեցնում ղարաբաղյան խնդրի կարգավորմանը

Մոսկվան պահպանում է ստատուս քվոն, սակայն Երևանին և Բաքվին չի մոտեցնում ղարաբաղյան խնդրի կարգավորմանը

PanARMENIAN.Net - Ռուսաստանը հանդես է գալիս նոր առաջարկություններով Ղարաբաղի շուրջ գործընթացի կարգավորումը շարունակելու համար, սակայն չի մոտեցնում Հայաստանին և Ադրբեջանին խաղաղ կարգավորմանը: Այդ մասին հայտարարել է անվանի իսրայելցի քաղաքագետ, հրապարակախոս, հասարակական գործիչ Ավիգդոր Էսքինը: Նրա խոսքով, այսօր հակամարտության կողմերի դիրքորոշումները արմատապես հեռու են իրարից:

«Հետպատերազմական տարիներին Ադրբեջանի ռազմական և տնտեսական հզորության աճը նրան լուրջ առավելություններ է տալիս ռազմական հակամարտության դեպքում: Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան արդարացի կերպով վախենում են նման հակամարտության հնարավոր հետևանքներից ողջ տարածաշրջանի համար և ձեռնարկում են հանգստացուցիչ միջոցներ: Նոր հանդիպումները և նոր ձևաչափերը ոչ մի նոր բան չեն բերի»,- ասել է նա և հավելել, որ նրանց ուժերն ուղղված են Ադրբեջանին զսպելուն, այլ ոչ թե իրական խաղաղ գործընթացին, հաղորդում է Vesti.az-ը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---