Իսրայելցի փորձագետն առաջարկում է Բաքվին «ժողովրդական դիվանագիտության» ծրագիր մշակել Ղարաբաղի խնդրի լուծման համար

Իսրայելցի փորձագետն առաջարկում է Բաքվին «ժողովրդական դիվանագիտության» ծրագիր մշակել Ղարաբաղի խնդրի լուծման համար

PanARMENIAN.Net - Ադրբեջանցիների Ղարաբաղ և հայերի Բաքու վերադառնալու հարցը նախնական աշխատանք է պահանջում երկու ժողովրդների հաշտեցման ուղղությամբ, ինչով ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ամենևին չեն զբաղվում: Այդ մասին հայտարարել է իսրայելցի քաղաքագետ, հրապարակախոս, հասարակական գործիչ Ավիգդոր Էսկինը:

«Կարելի է Բաքու հրավիրել այնպիսի հեղինակավոր հայերի, ինչպիսիք են Արմեն Ջիգարխանյանը, Ալեքսանդր Միրզոյանը և Միշել Լեգրանը, ադրբեջանցի մտավորականների հետ ժողովրդական դիվանագիտության պլանը մշակելու համար»,-ասել է իսրայելցի փորձագետը՝ հավելելով, որ Ադրբեջանը միայն կշահի նման քայլերից», հայտնում է Vesti.az:

Նման փորձեր ձեռնարկվել են 2007 և 2009թթ., երբ ՌԴ-ում Հայաստանի և Ադրբեջանի դեսպաններ Արմեն Սմբատյանի ու Փոլադ Բյուլ Բյուլ օղլուի և ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության գծով ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի նախաձեռնությամբ, հայ և ադրբեջանցի մտավորականներն այցելեցին Երևան, Բաքու և նույնիսկ Ստեփանակերտ:

ՌԴ-ում Հայաստանի ու Ադրբեջանի դեսպաններ Արմեն Սմբատյանի ու Փոլադ Բյուլ-Բյուլ օղլուի, ինչպես նաեւ երկու երկրների մտավորականների այցը Ստեփանակերտ ուղղակի վիրավորական էր ԼՂՀ Պաշտպանության բանակի ու ժողովրդի համար: Այդ մասին հայտարարեց ԼՂՀ ԱԺ պաշտպանության, ներքին գործերի ու անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանը: «Եթե նրանք մեկ անգամ եւս գան, ապա ձեռնունայն կվերադառնան»,-ասել է Գալստյանը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---