«Փյունիկը» դուրս է մնացել Չեմպիոնների լիգայի խաղարկության երկրորդ փուլից![]() 20 հուլիսի 2011 - 11:09 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» լքել է Չեմպիոնների լիգայի խաղարկությունը երկրորդ փուլից: Հուլիսի 19-ին «Փյունիկը» Պլզենում պատասխան խաղ է անցկացրել «Վիկտորիայի» հետ և 5:1 հաշվով պարտություն կրել: Երևանում կայացած առաջին խաղը նույնպես ավարտվել էր «Վիկտորիայի» հաղթանակով և նույնպես խոշոր հաշվով՝ 4:0: «Փյունիկի» միակ գոլը «Վիկտորիայի» հետ պատասխան խաղում խփել է Էդգար Մալաքյանը, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: Չեխիայի չեմպիոնը դուրս է եկել հաջորդ փուլ: Երրորդ ընտրական փուլում «Վիկտորիան» կհանդիպի «Ռուսենբորգի» կամ «Բրեյդաբլիկի» հետ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |