Ռուսական առաջին ալիքը քասթինգ է հայտարարում Երևանում «Փառքի րոպե» ծրագրի համար20 հուլիսի 2011 - 11:48 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի հայերի միության երիտասարդության գծով փոխնախագահ Լևոն Մուքանյանը հայտնել է, որ Առաջին ռուսական հեռուստաալիքը վառ տաղանդներ գտնելու նպատակով մեկնում է Հայաստան, որտեղ հուլիսի 30-ին Երևանում տեղի կունենա բարձր վարկանիշ ունեցող «Փառքի րոպե» հեռուստատեսային շոուի վեցերորդ խաղաշրջանի քասթինգը: Քասթինգի են հրավիրվում տարբեր տարիքային խմբերի ու գործունեության տեր տաղանդավոր մարդիկ , ստեղծագործող (կրկեսային, պարային, վոկալային) կոլեկտիվներ, այնպես էլ առանձին վառ տաղանդներ, որոնք պատրաստ են պայքարել հաղթանակի համար «Փառքի րոպե» շոուի բեմում: «Հայաստանը միշտ հարուստ է եղել տաղանդներով, մեր խնդիրն է ներկայացնել նրանց լայն կսարանին: Հուսով ենք, որ Առաջին հեռուստաալիքը բազմաթիվ վառ համարներ կընտրի Հայաստանում, որոնք հեռուստադիտողը կտեսնի հեռուստաէկրանի վրա»,-ասել է Մուքանյանը: Քասթինգը տեղի կունենա «Մոսկվայի տանը»: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |