Foursquare 3.0 ծրագիրն այժմ հասանելի է BlackBerry-ների համար![]() 20 հուլիսի 2011 - 12:28 AMT PanARMENIAN.Net - Foursquare 3.0 ծրագիրն այժմ հասանելի է BlackBerry-ների համար։ Այս մասին հաղորդում է Foursquare-ի պաշտոնական բլոգը։ Այս ծրագրում ամեն ինչ ամբողջապես փոփոխված է։ Ունի բոլորովին նոր ինտերֆեյս, սկսած check-in-ներից (ամրագրում) մինչև ընկերների ցանկը։ Ծրագիրն ունի նաև առաջատարների ցանկ, որտեղ օգտագործողը կարող է իր ամրագրումների միավորներով համեմատվել ընկերների հետ։ Foursquare.com-ը հիմնադրվել է 2009-ին։ Այն գեոլոկացիոն սոցիալական ցանց է սմարթֆոններ օգտագործողների համար՝ GPS-ով հայտնաբերում է օգտագործողի գտնվելու վայրը և օգտագործողը ամրագրում է իր ժամանումը տվյալ վայր՝ ստանալով տարբեր անվանակարգերով բեյջեր և ամրագրած վայրի՝ տեղանքապետի պաշտոն Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |