Քիք-բռնցքամարտիկ Վարդան Մնացականյանն իր հաջորդ մենամարտը կանցկացնի օգոստոսին Ռուբեն Ալմեդիայի հետ

PanARMENIAN.Net - Օգոստոսի 13-ին իսպանական Բենիդորում քիք-բռնցքամարտիկ Վարդան Մնացականյանն, որն ապրում և մարզվում է Իսպանիայում, իր հաջորդ մենամարտը կանցկացնի օգոստոսին Ռուբեն Ալմեդիայի (Պորտուգալիա) հետ: Մնացականյանը հանդես է գալիս մինչև 61 կգ քաշային կարգում և ներկայացնում է Հայաստանը:

Արդեն նոյեմբերի 12-ին հայ մարզիկը ռինգ դուրս կգա WFCA չեմպիոնի գոտու համար: Նրա մրցակիցը կլինի Պեդրո Ֆելիպեյը: Իսկ մինչև 63,5կգ քաշային կարգում նա կպայքարի WUFA համար:

Վարդան Մնացականյանը ծնվել է Հայաստանում, զբաղվել է ֆուդոկան կարատե-դո, ֆուլ կոնտակտ կարատե, քիք-բռնցքամարտ և ջիտ կուն դո մարզաձևերով: 2006 թվականին նա տեղափոխվեց Իսպանիա, որտեղ դարձավ Վալենսիայի քիք-բռնցքամարտի չեմպիոն: Երկրորդ դանի սև գոտի ունեցող Մնացականյանը 37 մենամարտ է անցկացրել: 33 մենամարտում նա հաղթել է, որոնցից 18-ում՝ նոկաուտով:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---