Անտառահատումների պատճառը Հայաստանում բնակչության վատ սոցիալական պայմաններն են20 հուլիսի 2011 - 13:39 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը դասվում է սակավանտառ 70 երկրների շարքին, հուլիսի 20-ին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՈԿԿ գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը: Ըստ նրա, դարեր շարունակ երկրի անտառային տարածքները կրճատվել են տարբեր պատճառներով, ընդ որում տվյալ պահի դրությամբ անտառների 28 տոկոսը վատ վիճակում է ըստ լրիվության ցուցանիշի: Անդրադառնալով ապօրինի անտառահատումներին՝ մասնագետը նշել է, որ դա անբարենպաստ սոցիալական պայմանների հետևանք է: Նա հայտնել է, որ Համաշխարհային բանկը հետազոտությունների համաձայն 1 մլն խմ անտառահատում է կատարվել 2003թ., որից 300 հազար խմ օգտագործվել է բիզնեսի նպատակով, իսկ այժմ այդ ցուցանիշը կազմում է 400 հազար խմ: Ինչպես ասել է Ռուբեն Պետրոսյանը, անտառների վերականգնման ու ծառատունկի համար 2003թ. պետբյուջեից հատկացվել է 178 մլն դրամ, իսկ 2006-2009թթ. ամենամյա մոտ 1,5 մլրդ դրամի ֆինանսավորման արդյունքում ապօրինի ծառահատումները նվազել են, դրան է նպաստել նաև գազաֆիկացումը: 2010թ. արձանագրվել է 1750 ապօրինի ծառահատման դեպք, հարուցվել են քրեական գործեր: Ըստ նրա, վերջին երեք տարում ստեղծված նոր անտառները՝ շուրջ 3700 հա, լուրջ խնդիրներ ունեն, ենթակա են դեգրադացիայի: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | ՄՊՀ-ն թույլատրել է «Արդշինբանկ» և «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ների համակենտրոնացումը Հանձնաժողովը եզրահանգել է, որ այն չի հանգեցնում մրցակցության սահմանափակմանը, սպառողների շահերի վնասմանը ՆԳՆ-ն հորդորում է հավաքի մասնակիցներին զերծ մնալ հասարակական կարգի խախտումներից Կոչ է արվում հարգել համաքաղաքացիների իրավունքները ԱԱԾ–ն հորդորել է ընդդիմադիր շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը Նշվում է, որ ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է ՔԿ–ն մանրամասներ է հայտնել Աջափնյակում սպանության մասին․ Կա նաև վիրավոր Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ |