Գործարար միջավայրի բարելավման համար Ռուսաստանին և Հայաստանին պակասում է քաղաքական կամքը20 հուլիսի 2011 - 13:45 AMT PanARMENIAN.Net - Գործարար միջավայրի բարելավման համար ինչպես Ռուսաստանին, այնպես էլ Հայաստանին պակասում է քաղաքական կամքը, որը բավական եղավ Վրաստանի ում այդ ոլորտում զգալի արդյունքների հասնելու համար: Հուլիսի 20-ին «Կապիտալի փախուստ. Հետխորհրդային տարածքի ֆենոմեն» թեմայով Երևան-Մոսկվա հեռուստակամուրջի ժամանակ հայտարարել է Ռուսաստանյան բանկերի ասոցիացիայի վերլուծական դեպարտամենտի պետ Սերգեյ Գրիգորյանը: Այլ խոչընդոտող գործոնների թվում ռուսաստանցի փորձագետը նշել է բյուրոկրատական քաշքշուկը և ֆինանսավորման անմատչելիությունը: Իր հերթին «Այլընտրանք»հայկական վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտական գիտությունների դոկտոր Թաթուլ Մանասերյանը կարևորել է իրավունքների և պատասխանատվության հավասարակշռումը նպատակին հասնելու ճանապարհին: «Երբ տրվում են իրավունքներ, պետք է նաև պատասխանատվություն լինի: Վրաստանում պատժվեցին նրանք, ով ձախողեց ծրագրերը»,-ասել է նա՝ նշելով, որ խոսքը գնում է ոչ թե սուբյեկտային պատժի, այլ այն մասին, որ պաշտոնյաները, այդ թվում նախարարները, որոնք պատասխանատվություն են կրում առանձին ճյուղերի համար, չպետք է ազատվեն աշխատանքից առանց համապատասխան գնահատականի: Գործարար միջավայրի բարելավման նպատակով Վրաստանը հարկային արտոնություններ է սահմանել, այդ ցուցանիշով գերազանցելով ՌԴ-ին ու Հայաստանին, ինչը թույլ է տալիս նրան խթանել խոշոր ու միջին բիզնեսի զարգացումը: Ըստ Մանասերյանի, Հայաստանում միայն նոր են սկսել խոսել ազատ տնտեսական գոտիների մասին: «Վրաստանում չկան մենաշնորհներ, իսկ օլիգարխները չեն կարող «կուլ տալ» փոքր ու միջին ձեռնարկությունները»,-ասել է նա» Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Քաղաքացիները Բագրատ սրբազանի առաջնորդությամբ երթով գնում են ՆԳՆ՝ բացատրություններ ստանալու «Սարդարապատի խուլիգանությամբ ցույց տվեցին, թե ինչպիսի իրականության մեջ ենք ապրում»,–ասել է նա Բագրատ սրբազանը` Փաշինյանի մասին․ Խելոք գնալու է, այլևս իր հետ հանդիպում չեմ պահանջում «Հիմա չի զիջում, բայց զիջելու հարց չկա, հեռանալու հարց կա»,–ասել է նա Ռուսական Առաջին ալիքի սփռումը ՀՀ հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է պարտքի պատճառով Հեռարձակումը ժամանակավորապես դադարեցվել է մինչև պարտքի ամբողջական մարումը Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում |