Միայն անտառապահների շնորհիվ է, որ Հայաստանում անտառային հրդեհները քիչ են

PanARMENIAN.Net - Հայ անտառապահները տարիներ շարունակ պահպանում են անտառները հրդեհներից, հուլիսի 20-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՈԿԿ գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը: Ըստ նրա, 2010թ. Հայաստանում 46 հրդեհից տուժել է 810 հա անտառային տարածք, մասնավորապես, Գուգարքում ու Տաշիրում: Անտառապահներին, որոնք ընդամենը 50-55 հազար դրամ են ստանում և տեխնիկա չունեն, միայն գործին իրենց նվիրվածության շնորհիվ հաջողվում է փրկել անտառտնտեսությունները: «Օրինակ, Եվրոպայում՝ Պորտուգալիայում, Իսպանիայում, Իտալիայում, հրդեհներից տուժած անտառների ցուցանիշը տարեկան հասնում է մոտ 1 մլն հա, այն դեպքում, երբ նրանք ունեն անհրաժեշտ տեխնիկա»,-ասել է Պետրոսյանը: Նա հայտնել է նաև, որ 2011թ. Երևանում արձանագրվել է բռնկման ընդամենը 2 դեպք: Այդ ուղղությամբ կազմակերպությունը համագործակցում է ԱԻՆ-ի հետ:

Մինչդեռ, օրերս UNDP-ի հետ համագործակցության շրջանակներում «Հայանտառը» երկու միավոր տեխնիկա կստանա: -

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---