Հուլիսի 21-ից օգոստոսի 30-ը դադարեցվելու է Ծիծեռնակաբերդի խճուղու երթևեկությունը20 հուլիսի 2011 - 20:36 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 21-ից օգոստոսի 30-ը վերսկսվելու են Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու վերակառուցման 2-րդ փուլի աշխատանքները: Այդ ժամանակահատվածում դադարեցվելու է տրանսպորտային միջոցների երթևեկությունը խճուղով: Մինչ շինարարական աշխատանքներ ավարտը Ծիծեռնակաբերդի խճուղով շահագործվող Երևանի ներքաղաքային երթուղիների աշխատանքը կազմակերպվելու է այլ ուղեգծերով: Ավտոբուսային հ.հ. 19, 26, 33, միկրոավտոբուսային հ.հ. 62, 70, 74, 87, 102 երթուղիները Լենինգրադյան փողոցից երթևեկելու են Կիևյան-Օրբելու փողոցներով- Մարշալ Բաղրամյան պողոտայով- Պռոշյան-Պարոնյան փողոցներով- Մաշտոցի պողոտայով, այնուհետև գործող ուղեգծով: Միկրոավտոբուսային հ. 90 երթուղային Կիևյան փողոցից երթևեկելու է Հալաբյան փողոցով- Հրազդանի կիրճով- Աթենքի փողոցով- Ծովակալ Իսակովի պողոտայով, այնուհետև գործող ուղեգծով: Միկրոավտոբուսային հ. 110 երթուղին Սեբաստիայի փողոցից երթևեկելու է Ծովակալ Իսակովի պողոտայով- Վերֆելի (Կիլիկիա)- Աթենքի փողոցով- Հաղթանակի կամուրջով, այնուհետև գործող ուղեգծով: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |