Կառավարությունը հաստատել է Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման 2011 թվականի ծրագիրը![]() 21 հուլիսի 2011 - 12:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը հուլիսի 21-ի նիստում հաստատել է Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման 2011 թվականի ծրագիրը: Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով որպես ծրագրի իրականացմանը կողմնորոշիչ չափաքանակ է սահմանվել 176,5 մլն դրամ: Ինչպես հայտարարել է էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը, ծրագրով նախատեսված են մի շարք միջոցառումներ տեխնոպարկի զարգացման համար: Ըստ նրա, հիմնական ուշադրությունը կհատկացվի գործող լաբորատորիաների պահպանմանն ու նորերի ստեղծմանը, ինչպես նաև նախապատրաստական աշխատանքներին ՀԲ հետ համագործակցության շրջանակներում: Բացի այդ, նախատեսվում է նաև գիտական մրցույթների անցկացում: Գյումրու տեխնոպարկի ստեղծման ծրագիրը հաստատվել է 2006թ., իսկ 2009 թ. հավանության է արժանացել տեխնոպարկի գործունեության պետական աջակցության ծրագիրը: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |