11  Սերժ Թանկյան

Օգոստոսի 14-ին Երևանում համերգով հանդես կգա Սերժ Թանկյանը

Օգոստոսի 14-ին Երևանում համերգով հանդես կգա Սերժ Թանկյանը

PanARMENIAN.Net - Հայտնի System of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը համերգով հանդես կգա Երևանում օգոստոսի 14-ին: Ինչպես հաղորդել են լրագրողներին այսօր ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, համերգը տեղի է ունենալու կենտրոնի բացման հանդիսավոր արարողության շրջանակներում:

Սերժ Թանկյանը արդեն մենահամերգով հանդես եկել է Երևանում 2010 թվականի ամռանը, իսկ System of a Down խումբը միավորվելով 2011 թվականին սկսել է իր համերգաշրջանը Եվրոպայում: Սպասվում է որ խումբը ամբողջ կազմով առանձին համերգով հանդես կգա Հայաստանում 2012 թվականի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օրը:

System of a Down խումբը

System of a Down խումբը հիմնվել է Լոս Անջելեսում 1995 թ-ին, ԱՄՆ գաղթած հայերի կողմից: Խումբը ձայնագրել է հինգ ալբոմ, որոնցից յուրաքանչուրը դարձավ պլատինե: 2006 թ-ն System of a Down խումբը երկարաժամկետ արձակուրդ էր վերցրել: Այդ ժամանակ մասնակիցներից յուրաքանչուրը զբաղվում էր իր սեփական նախագծերով: Վոկալիստ Սերժ Թանկյանը, որպես մենակատար թողարկել է Elect the Dead իր առաջին ալբոմը, կիթառահար Դարոն Մալաքյանը եւ թմբկահար Ջոն Դոլմայանը ստեղծեցին Scars On Brodway խումբը, որի հետ մեկ ձայնասկավառակ ձայնագրեցին:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---