Նորա Արմանին հաջորդ տարի ֆիլմ կնկարահանի Հայաստանում21 հուլիսի 2011 - 14:12 AMT PanARMENIAN.Net - Հայազգի ամերիկաբնակ դերասանուհի Նորա Արմանին մշակում է 2 ֆիլմերի ծրագրեր, որոնցից մեկի նկարահանումը կատարվելու է Հայաստանում: Արմանին շատ չբացեց փակագծերը, որովհետև այն դեռ նախապատրաստական փուլում է, սակայն ասաց, որ նա խաղալու է ֆիլմում գլխավոր դերը և հնարավոր է լինի պրոդյուսերը: Սցենարի հեղինակը լինելու է Գնել Նալբանդյանը: Ֆիլմը պատմելու է հայկական գյուղում հայտնված մի օտարերկրացու մասին, ում գյուղում ոչինչ դուր չի գալիս, բայց վերջում կապվում է գյուղի հետ: Ռեժիսորը, Արմանիի խոսքով կլինի երիտասարդ հայաստանցի ռեժիսոր: Ֆիլմը կնկարահանվի մյուս տարվա ամռանը: Բացի դրանից, Արմանին աշխատում է մի գրքի վրա, որը պատմում է իր տատիկի ընտանիքի, մասնավորապես տատիկի և 3 քույրերի պատմությունը, որոնցից մեկը տեղափոխվել է Հայաստան, մյուսը Կանադա, երրորդը Ավստրալիա և չորրորդը Եգիպտոս: Նա նկարահանվում է ԱՄՆ-ում «Ձյուն է Լոս Անջելեսում» անկախֆիլմում, որտեղ մարմնավորում է փաստաբանի: Դերասանուհին գտնում է, որ Հայաստանում մեծ պոտենցիալ կա ֆիլմարտադրության ոլորտում, որի ապացույցն էլ «Ոսկե ծիրան» կինոփառատոնն է: Նա հույս հայտնեց, որ 10-րդ փառատոնը կլինի ամենամեծամաշտաբը: Որպեսզի արվեստը Հայաստանում զարգանա, Արմանին գտնում է, որ պետք է շենքեր կառուցողների համար օրենք սահմանվի, որի համաձայն շենքի մի հատված պարտադիր պետք է տրամադրվի արվեստի բնագավառի հաստատություն ստեղծելու համար: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյան. Անընդունելի է, երբ եկեղեցականը, եկեղեցին զբաղվում են քաղաքականությամբ՝ քաղաքականությունն առևտուր է «Անտարբեր նայելը և քաղաքական գործունեությամբ զբաղվելը տարբեր բաներ են»,–ասել է նա ԱԺ նախագահ․ 2026-ի ընտրություններում Տավուշի այդ գյուղերում ՔՊ-ն հաղթելու է շռնդալից կերպով «Հայաստանն իր քաղաքացիներից որևէ մեկին չի նեղացնելու, անտեր ու անտուն չի թողնելու»,–ասել է նա Սիմոնյան․ Ալիևի հայտարարությունները ներքին լսարանի համար են «Այնուամենայնիվ հանդիպումների ժամանակ մենք այդ հարցերը բարձրացնում ենք»,–ասել է նա Գաֆարովան՝ Սիմոնյանի հետ հանդիպման մասին․ Խոսել ենք խաղաղ գործընթացից Այդ մասին նա խոսել է Ադրբեջանի խորհրդարանի նիստում |