Ղարաբաղյան պատերազմի վետերաններն անհանգստացած են հակամարտության կարգավորման գործընթացով21 հուլիսի 2011 - 14:56 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 21-ին ավելի քան 50 ՀԿ-ների ղեկավարներ, ավելի քան 100 կամավորական ջոկատի հրամանատարներ հանդես են եկել հայտարարությամբ` իրենց անհանգստությունը հայտնելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ: Ինչպես հայտարարել է Երևանում մամլո ասուլիսում «Գոյամարտ» համահայկական կուսակցության նախագահ Սերյոժա Ղազարյանը, ազատամարտիկներն անհանգստացած են Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացով, հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի սպառնալիքներով, Կազանում ներկայացրած Բաքվի նոր պահանջներով: Իրենց հայտարարությունում ղարաբաղյան պատերազմի վետերանները ԵԱՀԿ Միսնկի խմբից պահանջել են վերանայել երեք հիմնարար սկզբունքները, որոնք առաջարկվել են հակամարտությունը լուծելու համար, և հարցն իրավական դաշտ տեղափոխել: Վետերանները պահանջել են ՄԱԿ-ից զերծ մնալ հարցերի քննարկումից, որոնք ոչ մի հիմք չեն ունեցել և չեն ուսումնասիրվել: Բացի դրանից, նրանք պահանջել են քեմալական Թուրքիայից և Ադրբեջանից դադարեցնել ցեղասպանության և ռասիզմի քաղաքականությունը: Ինչ վերաբերվում է Հայաստանի ղեկավարությանը, ապա վետերանները պահանջել են նախագահ Սերժ Սարգսյանից հայկական կողմի պահանջները ներկայացնել բանակցային գործընթացում, հրաժարվել Մադրիդյան սկզբունքներից, ինչպես նաև ետ կանչել հայ-թուրքական արձանագրությունները ՀՀ խորհրդարանից և դրանք անվավեր ճանաչել: «Իսկ պատերազմով սպառնացող Բաքվին զսպելու համար մենք պահանջում ենք մեր զորավարժությունների ընթացքում ներկայացնել մեր նոր ձեռքբերումների կործանարար հնարավորությունները»,- ասվում է հայտարարությունում: Նրանք նաև նշել են, որ բոլոր վետերանները պատրաստ են կատարել Հայաստանի գերագույն հրամանատարի բոլոր հրամանները: ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների Կազանում կայացած գագաթաժողովն ավարտվեց առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների մասին պայմանավորվածությունների ձեռքբերման: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, կողմերն առաջընթաց են արձանագրել այդ նպատակին հասնելու ճանապարհին: «Պետությունների ղեկավարներն արձանագրել են փոխըմբռնման ձեռքբերումն այն հարցերի շուրջ, որոնց լուծումը նպաստում է հիմնարար սկզբունքներին համաձայնելու համար պայմանների ստեղծմանը»,- ասվում է նախագահների հայտարարության մեջ: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |