Գագիկ Մինասյան. Մարտի 1 չէր լինի, եթե իշխանությունները և ՀԱԿ-ն ավելի շուտ սկսեին երկխոսությունը 21 հուլիսի 2011 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Եթե Հայ ազգային կոնգրեսի և Հայաստանի իշխանությունների երկխոսությունն ավելի վաղ սկսվեր, ապա 2008-ի մարտի 1-ի դեպքերից հնարավոր կլիներ խուսափել: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը: Խոսելով այն մասին, թե կողմերից որն է որոշել առաջինը սկսել երկխոսություն, Մինասյանն ասել է, որ բոլորը՝ ինչպես քաղաքական ուժերը, այնպես էլ հասարակությունը, միասին են «խելքի» եկել: «Մենք բոլորս հասունացել ենք երկխոսության համար»,- ասել է նա: Անդրադառնալով երկրում արտահերթ ընտրություններ անցկացնելու հնարավորությանը՝ Մինասյանն ասել է, որ չնայած նրան, որ կոալիցիան բացառում է Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացումը, նրա ներկայացուցիչները պատրաստ են քննարկել այդ հարցը ՀԱԿ-ի հետ: Նրա խոսքով, եթե կոնկրետ կողմը վստահ է իր դիրքորոշումներում, ապա հանգիստ կարող է լսել այլ կողմի առաջարկները: «Մեր դիրքորոշումը հիմնավորված է և մենք քննարկումներում ոչ մի սպառնալիք չենք տեսնում»,- ասել է նա: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |