Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը համոզված է, որ հայ-թուրքական սահմանը վաղ թե ուշ կբացվի21 հուլիսի 2011 - 16:18 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի արևելյան սահմանը Հայաստանի հետ, վերջին հաշվով, բաց է լինելու սահմանային փոխադրումների համար: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն հայ հասարակական կազմակերպությունների հետ հանդիպման ընթացքում: «Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը համոզված է, որ հայ-թուրքական սահմանը վաղ թե ուշ բացվելու է, որպեսզի մենք կարողանանք վերադառնալ Թուրքիա և այցելել մեր պատմական վայրերը»,- ասել է Հայաստանի Արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության ներկայացուցիչ Արթուր Ղազարյանն Անկարայում Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպումից հետո: Իր հերթին «Եվրասիա-համագործակցություն» հիմնադրամի ներկայացուցիչ Միքայել Հովհաննիսյանը հաղորդել է, որ հանդիպման ընթացքում հայկական ՀԿ-ների ներկայացուցիչները հարցրել են Դավութօղլուին, թե երբ է վերականգնվելու հայ-թուրքական գործընթացը, սակայն կոնկրետ պատասխան չեն ստացել: «Թուրքական կողմը չի նշել ստույգ ժամկետներ, սակայն հավաստիացրել է, որ դրա համար ձեռնարկելու է բոլոր անհրաժեշտ միջոցները»,- ասել է նա: Ինչպես գրում է Hurriyet Daily News-ը, հայկական պատվիրակության անդամները հաղորդել են ԱԳՆ ղեկավարին, որ Հայաստանի հասարակությունը և միջազգային հանրությունը սպասում են Թուրքիայի գործողություններին այդ գործընթացը տեղաշարժելու համար: Ինչպես ասել է Ղազարյանը, հայկական կողմն ասել է, որ գնդակը թուրքական դաշտում է, և որ Երևանը սպասում է Անկարայի հաջորդ քայլին: Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանն ասել է, որ առաջին հերթին նա տպավորված է եղել նրանով, թե որքան երկար ժամանակ է տրամադրվել քննարկումների համար, ինչպես նաև Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուի անկեղծությամբ: Հանդիպման ընթացքում շոշափվել է նաև Հայոց ցեղասպանության հարցը: Հայկական կողմը նշել է, որ այսօր Թուրքիայում ավելի շատ մարդիկ պատկերացում ունեն Հայոց ցեղասպանության մասին, քան մի քանի տարի առաջ: Ինչպես նշել է Կիրակոսյանը, չնայած փակ պետական սահմանին, երկու հարևան երկրների միջև հոգաբենական սահմանը բաց է, որի հետ Դավութօղլուն համաձայնվել է: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |