Գարիկ Մարտիրոսյանը «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի հավանական վարողներից է21 հուլիսի 2011 - 17:35 AMT PanARMENIAN.Net - Հայտնի ռուսաստանցի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի վարողների հավանական թեկնածուներից մեկն է: Այդ մասին լրագրողներին հայտնեց «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի պատվիրակությունների ղեկավար Գոհար Գասպարյանը: Գասպարյանը նաև հավելեց, որ «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի մասնակիցների քանակը, տեխնիկական հարցերը, բեմը, համերգային մասը և նման այլ կազմակերպչական հարցերը առայժմ նախապատրաստական փուլում են: Ինչ վերաբերում է Ադրբեջանի կամ Թուրքիայի մասնակցությանը մրցույթում, Գասպարյանը ասաց, որ Հայաստանը պատրաստ է ապահովել նրանց անվտանգությունը: «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի շրջանակներում սպասվում է մոտ 500 պատվիրակության անդամներ: Մրցույթին իրավունք ունեն մասնակցելու 10-15 տարեկան երեխաները: Մրցույթին մասնակցող երգը պետք է լինի 2.30-2.45 վայրկյան տևողությամբ: Երգի ստեղծման մեջ ակտիվ մասնակցություն պետք է ունենան 10-15 տարեկան երեխաները: 2008թ. սկսած կանոններով պաշտոնապես թույլատրվում է մեծահասակներին օգնել երեխաներին մրցույթի համար երգեր պատրաստել, այն պայմանով, որ այդ երգերի բոլոր իրավունքները կպատկանեն միայն երեխաներին: Մանկական Եվրատեսիլում չի գործում այն սկզբունքը, երբ միջոցառումն անց է կացվում այն երկրում, որի ներկայացուցիչը հաղթել է մրցույթում: «Մանկական Եվրատեսիլ-2011»-ը կկայանա դեկտեմբերի 3-ին Երևանում, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Դեռ 2010 թ-ի վերջին Հայաստան էին ժամանել շվեդ փորձագետներ, ովքեր ուսումնասիրել են մարզահամերգային համալիրը և ընդհանուր պայմանները: Հայաստանը «Մանկական Եվրատեսիլին» մասնակցում է 2007թ-ից: Առաջինը այդ մրցույթում Հայաստանը ներկայացրել է «Արևիկ» խումբը «Երազանք» երգով և գրավել 2-րդ տեղը, 2008 թ-ին Մոնիկա Մանուչարովան և գրավել է 8րդ տեղը իր «Իմ երգի հնչյունը» երգով: 2009 թվականին «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանը ներկայացրեց Լուարա Հայրապետյանը «Բարսելոնա» երգով և գրավեց 2-րդ տեղը` այն կիսելով Ռուսաստանի ներկայացուցիչ Եկատերինա Ռյաբովայի հետ: 2010թ. նոյեմբերի 20-ին «Մանկական Եվրատեսիլ-2010» մրցույթին Հայաստանին հաղթանակ բերեց Վլադիմիր Արզումանյանը իր «Մամա» երգով: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |